Բարի Գալուստ

ՊԻ ԿԱ ԷՖ Հայաստան

ՊԻ ԿԱ ԷՖ ԱՈՒԴԻՏ ՍԵՐՎԻՍ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ողջունում է Ձեզ իր պաշտոնական վեբ կայքում։

ԱՈՒԴԻՏ ՍԵՐՎԻՍ ՍՊԸ-ն 2019 թվականի հունվարի 30-ից դարձել է PKF Global միջազգային աուդիտորական ընկերության ցանցի անդամ և վերանվանվել է ՊԻ ԿԱ ԷՖ ԱՈՒԴԻՏ ՍԵՐՎԻՍ ՍՊԸ։

Տեսնել ավելին
home

Ոլորտային ծառայություններ

assuranceԱուդիտ, դիտարկումներ և հաստատում

advisoryՀարկային և հաշվապահական հաշվառման վերաբերյալ խորհրդատվություն

taxՀարկային և հաշվապահական հաշվառման վարում

corporateՖինանսատնտեսական գործունեության վերլուծություն

legalԱկտիվների և պարտավորությունների, իրավաբանական անձի բաժնետոմսի (փայի, բաժնեմասի և այլ մասնակցության) գնահատում

Մասնագիտական և որակյալ նմանատիպ այլ ծառայություններ

Օրենքներ

main

Միջին և խոշոր կազմակերպությունների պարտադիր աուդիտ

1. Պարտադիր աուդիտի ենթակա են հետևյալ կազմակերպությունների և խմբերի ֆինանսական հաշվետվությունները.

1) hանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները և խոշոր կազմակերպությունները.
2) միջին կազմակերպությունները.
3) խումբը, որի մայր կազմակերպությունը հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն է, և խոշոր խմբերը.
4) միջին խմբերը:

2. Բացի սույն հոդվածի 1-ին մասում թվարկված կազմակերպություններից և խմբերից, այլ օրենքով ևս կարող են սահմանվել կազմակերպությունների և խմբերի տեսակներ, որոնց ֆինանսական հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի:

ավելին
blue

Հայաստանի Հանրապետության օրենքը հաշվապահական հաշվառման մասին

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

7) խոշոր կազմակերպություն՝ կազմակերպություն, որը հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ գերազանցել է հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.
ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ 10 միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամ (այսուհետ՝ ՀՀ դրամ),
բ. գործունեությունից հասույթը՝ 20 միլիարդ ՀՀ դրամ,
գ. վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված՝ աշխատողների միջին տարեկան թիվը՝ 250.

8) միջին կազմակերպություն՝ կազմակերպություն, որը փոքր կազմակերպություն կամ միկրոկազմակերպություն չէ և հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ չի գերազանցել հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.
ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ 10 միլիարդ ՀՀ դրամ,
բ. գործունեությունից հասույթը՝ 20 միլիարդ ՀՀ դրամ,
գ. վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված՝ աշխատողների միջին տարեկան թիվը՝ 250.

11) խումբ՝ մայր կազմակերպությունը և իր դուստր կազմակերպությունները.

14) խոշոր խումբ՝ խումբ, որը մայր կազմակերպության հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ համախմբման հիմունքով գերազանցել է հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.
ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ 10 միլիարդ ՀՀ դրամ,
բ. գործունեությունից հասույթը՝ 20 միլիարդ ՀՀ դրամ,
գ. վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված՝ աշխատողների միջին տարեկան թիվը՝ 250.

15) միջին խումբ՝ խումբ, որը փոքր խումբ չէ և մայր կազմակերպության հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ համախմբման հիմունքով չի գերազանցել հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.
ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ 10 միլիարդ ՀՀ դրամ,
բ. գործունեությունից հասույթը՝ 20 միլիարդ ՀՀ դրամ,
գ. վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված՝ աշխատողների միջին տարեկան թիվը՝ 250.

ավելին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

Հոդված 84. Ֆինանսատնտեսական գործունեության տարեկան աուդիտը:

Ներդրումային ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը յուրաքանչյուր տարի պետք է ենթարկվի աուդիտորական ստուգման՝ աուդիտն իրականացնող անձի կողմից: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել ներդրումային ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձին ներկայացվող այն չափանիշները, որոնց համապատասխանելու դեպքում աուդիտն իրականացնող անձը կարող է աուդիտորական ծառայություն մատուցել ներդրումային ընկերությանը:

ավելին

Գործընկերներ

toyota aniPlaza alexander yerevanMetro eclof garniInvest tufenkyan politekh astvacamayr alpha
arrow