PKF International-ի հավաքը Երևանում

Սույն թվականի հոկտեմբերի 10-ից 12-ը Երևանում տեղի ունեցավ PKF միջազգային ցանցի եռօրյա հավաքը:
Հավաքին մասնակցում էին 10 երկրների ներկայացուցիչներ:
Հավաքի ընթացքում հիմնականում քննարկվեցին որակի վերահսկողության ստանդարտների և ISA 220-ի փոփոխությունները:
PKF Հայաստանի հիմնադիր տնօրեն՝ Գոռ Դավթյանը մանրամասն ներկայացրեց Հայաստանի Հանրապետության բիզնես միջավայրը:
PKF միջազգային աուդիտորական ցանցի անդամները այցելեցին Մատենադարան: