Նորություններ

news

Հարկային փոփոխություններ 2024

Կգործարկվեն եկամուտների համընդհանուր հայտարարագրման ու առողջության համապարփակ ապահովագրության համակարգերը։ Նորամուծությունների առաջին շահառուները Հայաստանի շուրջ 100 հազար քաղաքացիներ կլինեն։ Նրանք մինչև մայիսի մեկը պետք է պարտադիր հայտարարագրեն 2023 թվականին ունեցած իրենց եկամուտները՝ աշխատավարձից մինչև վարձով տված գույքի գումարները։

2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ Հարկային օրենսգրքում (այսուհետ՝ «Հարկային օրենսգիրք») կատարված օրենսդրական փոփոխությունը նոր կարգավորում է մտցնելու ոչ ռեզիդենտ կազմակերպությունների եկամուտների (հավելաճ) հարկման մեջ՝ կապված հայկական կազմակերպություններում բաժնեմասնակցության օտարման հետ։ Այս ակնարկում կներկայացնենք այս պահին գործող կարգավորման վերաբերյալ հակիրճ ակնարկ, ինչպես նաև վերլուծություն՝ շեշտը դնելով Հայաստանի գործարար միջավայրի նկատմամբ դրանց հնարավոր ազդեցության վրա:

ՀՀ հարկային օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն՝ դրամարկղային գործառնություններն իրականացվում են դրամարկղի և (կամ) հաշվետու անձանց միջոցով: Ընդ որում, մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը դրամարկղային գործառնությունները գրանցվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում: 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-340-Ն օրենքով փոփոխություն է կատարվել նշված դրույթներում և նախատեսվել է դրամարկղային գործառնությունները գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում։

arrow