Մեզ վստահում են արդեն 27 տարի

Ընկերության առաքելությունը՝ Հայաստանում գործող ձեռնարկություններին օժանդակելն է` նրանց մատուցելով բարձրորակ մասնագիտական ծառայություններ

ԱՈՒԴԻՏ ՍԵՐՎԻՍ ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին, 30.01.2019թ. դառնալով PKF միջազգային աուդիտորական կազմակերպության ցանցի անդամ վերանվանվել է ՊԻ ԿԱ ԷՖ ԱՈՒԴԻՏ ՍԵՐՎԻՍ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության:

Ընկերությունը 15.05.1997 թվականին Հայաստանի Հանրապետության Ֆինանսների և Էկոնոմիկայի Նախարարությունից ստացել է թիվ 008 բանկային և թիվ 009 ձեռնարկության աուդիտ իրականացնելու լիցենզիաներ, այնուհետև՝ 2001 թվականին վերալիցենզավորվել և ստացել է աուդիտորական գործունեության թիվ 006 լիցենզիան:

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական կազմակերպությունների որակավորման, աուդիտորական գործունեության վերահսկող մարմինն է հանդիսանում Հայաստանի Աուդիտորների և Փորձագետ հաշվապահների պալատը, որտեղ մեր Ընկերությունն ունի համապատասխան գրանցում՝ գրանցման լինկը կցվում է՝ reestr.aaaa.am

arrow